Թալինում՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թալին քաղաքի Շահումյան փողոցում դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Ջուլիետա Հ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
05 Փետրվար, 2025 11:04
229
Աշտարակ-Թալին ճանապարհին վերակառուցվում է 4 երթևեկելի գոտիներով 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ
25 Հունիս, 2025 11:25
Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են անվտանգության համապատասխան տարրերով
31 Մարտ, 2025 10:07
Թալին համայնքի Թաթուլ-Կանչ-Հակո ավտոճանապարհը հիմնանորոգված է․ վարչապետ
26 Մարտ, 2025 10:10