Ադրբեջանական ընդդիմադիր Turan լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը դադարեցնում է իր գործունեությունը։
Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակվել է գործակալության կայքում։
Գործակալության տնօրեն Մեհման Ալիևը թիմի անունից կոչ է հրապարակել և նշել, որ փակումը կապված է ֆինանսական դժվարությունների հետ։
«Առաջիկա ամիսներին մենք կուսումնասիրենք այնպիսի ձևաչափեր, որոնք կենտրոնացած են ոչ միայն նորությունների, այլև վերլուծության վրա՝ բացահայտելով հիմնական խնդիրները և առաջարկելով լուծումներ»,- ասված է հայտարարության մեջ:
«Թուրան» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1990 թվականին: Այն համարվում էր Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը:
13 Փետրվար, 2025 15:37
455
Լիբանանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցության ավարտը
17 Մարտ, 2025 21:14
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկություն է տարածել. ՀՀ ՊՆ
17 Մարտ, 2025 17:16
Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը
17 Մարտ, 2025 16:47