Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը այսօրվանից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հավաքին մասնակցում են Ռաֆիկ Մինասյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը, Մնացական Աբրահամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը, Պետրոս Պետրոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:
14 Փետրվար, 2025 17:26
1055