Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները 20-ամյա Էդուարդ Սպերցյանի, ով հանդես է գալիս ռուսական «Կրասնոդար»ի կազմում: 

 

«Դրսից անդադար ֆուտբոլիստների ներգրավվել հնարավոր չէ և մենք առաջին հերթին նպատակասլաց պետք պատրաստենք մեր սերունդը: Այս շրջանում հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հետ աշխատանքն իրոք արդյունավետ ստացվեց, քանի որ նրանք իրենց լուման ունեցան Ազգերի լիգայի ենթախմբում գրանցած հաղթանակում: Ինչ կապված է նոր ֆուտբոլիստների հետ, ապա կա ցուցակ և մենք աշխատանք տանում ենք նրանց հավաքական հրավիրվելու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Մելիքբեկյանը:

 

ՀՖՖ նախագահը շեշետեց, որ ինքն անձամբ է խոսել մի քանի ֆուտբոլիստի հետ` մասնավորապես Էդուարդ Սպերցյանի հետ և պայմանավորվածություն կա հաջորդ տարվա մեկնարկին անցնել առարկայական բանակցությունների: Մելիքբեկյանի խոսքով` ամեն ինչ կապված է նաև ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ընտրության հետ, քանի որ իսպանացի մասնագետը մեծ ուշադրություն է դարձնում նաև Հայաստանի ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

206