Ռուս մասնակետների խմբին ու Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված երեք մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ տեղափոխող ինքնաթիռն արդեն ճանապարհ է ընկել Մոսկվայից։

Կինոլոգների, լեռնափրկարարների, կապավորների և հոգեբանների հատուկ խումբը Մոսկվայից մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «Խումբը ձևավորվել է «Լիդեր» կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և լեռնափրկարարներից, «Рузский ЦОПУ»- ի կապավորներից, Նոգինսկի շրջանի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես armeniasputnik.am-ը, նույն ինքնաթիռով Լեռնային Ղարաբաղի համար կտեղափոխվեն երեք մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ։

 

631