Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում. Յուրա Մովսիսյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային հավաքականի, «Սպարտակի» ու «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կանխատեսել է, թե որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում կդառնա Ռուսաստանի չեմպիոն։
«Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում: Եվ կասկած չկա, որ նրանք են հաղթելու առաջնությունը,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում championat.com-ը։
Հիշեցնենք, որ հայ հարձակվողը 2011-ից 2013 թվականներին պաշտպանել է «Կրասնոդարի» գույները, որից հետո տեղափոխվել է «Սպարտակ»:
Ռուսաստանի առաջնությունում կայացած 19 տուրերից հետո «Կրասնոդարը» առաջատարությունը կիսում է «Զենիթի» և «Սպարտակի» հետ։
Աղբյուրը`ArmSport.am
06 Մարտ, 2025 13:51
923
Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ
07 Մայիս, 2026 21:47
Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները. Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը
22 Ապրիլ, 2026 20:13
Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
13 Դեկտեմբեր, 2025 13:38