Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է՝ հասնելով պատմական նվազագույնին՝ 1 դոլարի դիմաց 40.6 լիրայի։
«Интерфакс»-ի փոխանցմամբ՝ Borsa Istanbul 100 ֆոնդային ինդեքսը բացմանը փլուզվել է 6.9%-ով, ինչի հետևանքով բաժնետոմսերի առևտուրը ժամանակավորապես դադարեցվել է։ Վերականգնումից հետո ինդեքսի անկումը կազմել է 4.6%։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 175 բազիսային կետով՝ հասնելով 29.94%-ի։
Հարկ է նշել, որ այսօր առավոտյան Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին, ով համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը։
19 Մարտ, 2025 15:06
817
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով
02 Սեպտեմբեր, 2026 16:12
Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարան
31 Օգոստոս, 2026 13:53
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
13 Հունիս, 2026 10:53
Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել
16 Հունվար, 2024 00:38
Թուրքական լիրան հասել է պատմական նոր նվազագույնի
23 Հունիս, 2023 18:21
Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է
12 Հունիս, 2023 15:23