Գերեզմանատնից գողություն անողները հայտնաբերվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 23-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Պտղունք գյուղի երկու բնակիչ 29 և 30 տարեկան, Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն:
Ձեռնարկված միջոցառուների արդյունքում տղամարդիկ գերեզմանատան մոտակայքում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը նախկինում ևս կատարել է գողություններ:
Մասնավորապես՝ անցած տարի Նորակերտ գյուղում գտնվող մի արտադրամասից հափշտակել է օդաճնշիչ երկու սարք և էլեկտրական հինգ պոմպ, Պտղունք գյուղի տարածքում գտնվող, չգործող ֆաբրիկայի տարածքից` մոտ 100 կգ ալյումինե դետալներ։
Նախաքննությունը շարունակվում է:
01 Ապրիլ, 2025 23:55
1077
Թուրքիայում թալանել են հայկական գերեզմանատունը
17 Օգոստոս, 2021 20:30
Փոխհրաձգություն և սպանություն Գոռավան գյուղի գերեզմանատանը
15 Հունիս, 2021 18:30
21–ամյա երիտասարդը մեկ գիշերում թալանել է Սարյան 4 հասցեում կայանված 5 մեքենաները
28 Հունիս, 2025 18:17
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
19 Հունիս, 2025 21:26
Ինչպես ու ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը. բացառիկ կադրեր
27 Մայիս, 2025 13:10