Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 3000-ը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3090-ի: Վերջին պաշտոնական տվյալով՝ տուժել է ավելի քան 4700 մարդ, 300-ից ավելին համարվում է անհետ կորած: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են հարևան երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել։
Կանխատեսումներ կան, որ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջաններում կարող են հորդառատ անձրևներ տեղալ, ինչը կբարդացնի փլատակներում գտնվող մարդկանց որոնման աշխատանքները։
03 Ապրիլ, 2025 16:18
797
Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվն աճում է
05 Ապրիլ, 2025 17:25
Մյանմարում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
01 Ապրիլ, 2025 18:03
Մյանմարի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 1000-ից ավելի է
29 Մարտ, 2025 10:02
Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը
18 Հուլիս, 2026 16:44
5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում
18 Հուլիս, 2026 11:37
Մեքսիկայի հարավում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ
17 Հուլիս, 2026 21:05