Արման Սանասարի Աղվանյանը ծնվել է 2000 թ. օգոստոսի 10-ին Օձուն գյուղում։ Տարրական դասանները սովորել է Վանաձորի 21 դպրոցում, 7֊ րդ դասարանից ընդունվել և ավարտել է Վանաձորի «Էվրիկա» դպրոցը։ Մասնակցել է շատ օլիմպիադաների ու մարզական մրցաշարերի։ Ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր։  2018 թ. անվճար հիմունքներով ընդունվել է Ռուս֊հայկական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ Առաջին սեմեստրի քննությունները հանձնելուց հետո 2019 թ. հունվարի13-ին զորակոչվեց բանակ։

 

 

Բանակում 6 ամիս Հոկտեմբերյանում ծառայելուց հետո ստացավ կրտսեր սերժանտի կոչում, որպես տանկի հրամանատար տեղափոխվեց Արցախ, Ստեփանակերտ։ Այնտեղ ստանալով սերժանտի կոչում՝ շարունակում էր իր ծառայությունը։ Սեպտեմբերի 27-ից հերոսաբար կռվում էր հանուն հայրենիքի։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 8-ին, բայց ծնողներին ոչինչ չի ասել, որ ինքը կռվի դաշտում է։

 

Արմանին ճանաչողները ընդգծում են, որ նրա մեջ եռում էր կյանքը... Նա փայլում էր բոլոր առումներով, բոլոր ասպարեզներում... Ե՛վ կրթության, և՛ սպորտի բնագավառներում նա չեմպիոն էր:

 

 

Արմանը տիրապետում էիր մի քանի լեզուների, ուներ խոր գիտելիքներ, գրում էր երգեր ու երաժշտություն: Բայց ամենից առաջ նա իսկական արիացու փայլուն օրինակ էր՝ մեծահոգի ու բարի, ուժեղ, օժտված կամային բարձր հատկանիշներով, վեհ արժեհամակարգերի կրող ու լուսավոր մարդ: Արմանը և մեր մյուս հերոս տղաները չեն պարտվել:

 

Քանի դեռ Հայրենիքը նրանց նման որդիներ ունի, մենք չենք հանձնվելու, և թշնամին մեր առջև ծնկի է գալու: Թշնամին վախենում է այն սիրուց, որով մենք պաշտում ենք մեր Հայրենիքը...

 

 

 

09 Դեկտեմբեր, 2020 16:09
1477
; ;