Քննարկվել են հայ-չեխական համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ պետական քարտուղար Ռադեկ Ռուբեշի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման, փորձի փոխանակման կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության սերտացման շուրջ:
04 Ապրիլ, 2025 11:10
629
Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում
11 Դեկտեմբեր, 2025 11:57
Հայ-չեխական համագործակցությունը թանգարանային ոլորտում խորանում է
13 Հոկտեմբեր, 2025 23:00
Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ
12 Հունիս, 2025 11:41