«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կապանի, Ախուրյանի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Արարատի, Մարալիկի և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

148