Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց:
Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
14 Ապրիլ, 2025 17:02
307
Ձորերի արանքով գնացող գետերի երկու պատը կա, ինչու այդտեղ ջրամբար չի կառուցվում․ Սուքիասյան (տեսանյութ)
12 Սեպտեմբեր, 2025 16:19
«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը
12 Սեպտեմբեր, 2025 12:58
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ. Ուղիղ
12 Սեպտեմբեր, 2025 10:08