

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադառնալով «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղին տեղեկացրեց, որ ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը մանրամասն ուսումնասիրում է հնարավոր ազդեցությունները՝ միևնույն ժամանակ իրականացնելով մոնիթորինգ։
«Դպրոցները զգուշացված են՝ ուշադիր լինել երեխաների շրջանում վտանգավոր խաղերի տարածման դեպքերին։ Նման իրավիճակներում պետք է անմիջապես գործեն թե՛ դասղեկները, թե՛ դպրոցի մյուս մասնագետները»,- ընդգծեց նախարարը։
Նա հավելեց, որ դպրոցներում հոգեբանների հաստիքներն արդեն դարձել են պարտադիր, և նախարարությունը ներգրավում է նաև տարբեր աշխատակազմեր՝ տեղում հնարավորինս արագ արձագանքելու համար։
«Մենք ստանում ենք քաղաքացիների անհանգստությունները, սակայն, ըստ ՆԳՆ-ի, այս պահին արձանագրված վնասման դեպքեր չկան։ Բայց դա չի նշանակում, որ կանխարգելման քաղաքականությունը պետք է թուլանա»,- շեշտեց Անդրեասյանը։