«Վանանդ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «Վանանդ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք․ Արմավիր) իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Այսպես՝
- արտադրական շինության հատակի, պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանող նյութերով,
- առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում են խոնավության խտացմանը,
- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը,
- արտադրական կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, անձնական իրերն ու պարագաները պահվել են հենց արտադրամասում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Վանանդ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
28 Ապրիլ, 2025 13:44
490
Կասեցվել է «Վանանդ կաթի» կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը
24 Նոյեմբեր, 2025 12:17
Կառավարությունը կգործարկի կաթի գնի սուբսիդավորման ծրագիր
08 Մայիս, 2026 13:55
Կասեցվել է «Վանանդ կաթի» կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը
24 Նոյեմբեր, 2025 12:17
Շողակաթում կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
06 Նոյեմբեր, 2025 14:09