
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և արդեն ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ՝ քարերի մոտ, հայտնաբերվել է որոնվող կնոջ դին։
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել կիրճից և մոտեցրել դիատարին։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզվում է:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էդիտա Գ.-ն է։