
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով:
«Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու անհրաժեշտությունը` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է` բժշկական տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ է երեք կարևոր հանգամանք` որակ, վստահություն և հարմարավետություն. երեք ուղղությամբ էլ տեսանելի է կատարվող աշխատանքների արդյունքը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, առողջապահական և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։
Այս համագործակցության միայն մեկնարկն է համաժողովը. բժշկական տուրիզմի միջազգային քարտեզի վրա մոտ ապագայում Հայաստանի արժանավայել տեղի ապահովման համար գործընկերները պատրաստ են ավելի ակտիվ ու գործնական համագործակցության: