

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թևակոխել է պատերազմական փուլ: Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2016-ի քառօրյա պատերազմը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել: Դրա արդյունքում ոչ մի բան չի ստորագրվել»,- անդրադառնալով նախկին նախագահների հայտարարություններին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նրանց կրկին հրավիրեց բանավիճելու. «Ես այդ մարդկանց ասել եմ հերիք է կամ միամիտ, կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք: Բան ունեք ասելո՞ւ, էլի կրկնում եմ, եկեք գնանք, խոսանք ուղիղ եթերում: Ինչի՞ չեք գալիս: Երբ որ հերթական սարսափազդու կամ հիմար միտքն են արտահայտում մեր հարգելի գործընկերները, առաջին ռեակցիան իմացեք, եկեք ձեր խելոք, հիմար, իմաստուն, ոչ այդքան մտքերը հավաքեք եկեք կանգնենք բանավիճենք»:
Մանրամասները՝ տեսանյութում