Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 7-ին՝ ժամը 17։10-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, Զորավան, Արագյուղ բնակավայրերի, «Նատի» թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 21։00-ը։

 

435