Հրդեհ՝ Գյումրի քաղաքում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 3-ին՝ ժամը 04:06-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:
08 Մայիս, 2025 10:14
103