Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ պատիվ է ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։

«Նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակեցրել են իրենց վարչակազմում աշխատողների համար, որ մեր նպատակն է խթանել և հետապնդել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև:

Որպես դիվանագետներ, և, անկեղծ ասած, որպես մարդիկ, մեր կոչումն է կանխել կամ դադարեցնել պատերազմը:

Հպարտ ենք, որ մեր թիմը ի վիճակի եղավ այսօր կատարել այդ խոստումը, և գովեստի խոսքեր ենք հղում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմությունը և զսպվածությունն ընտրելու համար»,- գրել է նա:

426