Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 14-ին Ազատության հրապարակում (Օպերա) կկայանա «SHE PLAYS 2025» աղջիկների ֆուտբոլային փառատոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Փառատոնը իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, ՖԻՖԱ-ի աջակցությամբ և «Street Ball Armenia»-ի հետ համատեղ:

Տարիքային խմբերը՝

Մ-12 (2013-2014)

Մ-15 (2010-2012)

Մինչև 12 տարեկանների հավաքագրումը կատարվում է ՀՖՖ-ի կողմից՝ ՀՖՖ դպրոցական առաջնությունների մասնակցությամբ:

Մինչև 15 տարեկանների (2010, 2011, 2012) գրանցումներն արդեն բաց են, գրանցվել կարող եք մինչև հունիսի 5-ը ներառյալ հետևյալ հղումով՝ https://forms.gle/Zj2YKYnZWQct9WGQ9

Մրցաշարերի ֆորմատ

Խմբային փուլ , Փլեյ-օֆֆ , Եզրափակիչ

Ժամանակ

1 խաղակես 4-5 րոպե (ժամանակը կախված է թիմերի քանակից)

Խաղացողների թիվը՝ 3-4

Խաղում են 3-ը 3-ի դեմ՝ 1-ական փոխարինման հնարավորությամբ:

Դարպասապահ չկա

Մասնակցությունն անվճար է:

«Փառատոնի մասին ավելին իմանալու համար հետևե՛ք streetballarmenia և armenian_wf ինստագրամյան էջերին:շ

Հարցերի դեպքում կարող եք գրել streetballarmenia ինստագրամյան էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին. ամեն օր՝ ժամը 12:00-20:00, 044798098, 044889255»,- ասված է հաղորդագրության մեջ։

126