
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով The Max Foundation հիմնադրամի ներկայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 բուժառու անվճար ստանում է թանկարժեք դեղեր:
The Max Foundation-ի պատվիրակության ղեկավար Փեթ Գարսիա-Գոնսալեսը խոսել է կազմակերպության առաջիկա ծրագրերից, ներկայացրել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հիմնադրամի պատվիրակությունը եղել է նաև ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացել նոր կառուցված Արյան բանկի պայմաններին, եղել Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում: