Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուժգին քամու հետևանքով տուժած ծննդկանի նորածին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ 

«Արվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Ոսկրի վնասում և ներգանգային խնդիրներ չեն հայտնաբերվել։ Գլխի վնասվածքի հետ կապված որևէ բարդություն չկա։ Կատարվել է վերքի կարում, փակում, վիրաբուժական մշակում։ Այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հայտնեցին ԲԿ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և կպել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Կատարվել է կեսարյան հատում, ծնվել է աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով: Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

299