
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 15-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ, առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel և BMW մակնիշների ավտոմեքենաները, վերջինից առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք․ արգելափակված քաղաքացիներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։