
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեկ օր առաջ Գերմանիայում առաջին խոշոր հակամարտությունն է բռնկվել նոր կառավարական կոալիցիայի ներսում։ Պատճառը արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի անսպասելի քայլն է եղել, որը Անթալիայում ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է պաշտպանության վրա ծախսել իր ՀՆԱ-ի 5%-ը՝ տարեկան ընդհանուր առմամբ ավելի քան 200 միլիարդ եվրո։
«Ես Բեռլինից ուղերձով եկա. Գերմանիան պատրաստ է կատարել իր պարտավորությունները»,- ասել էր նա։
Հայտարարությունը Բեռլինում ցնցում է առաջացրել. այն համաձայնեցված չի եղել ո՛չ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ո՛չ էլ փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլի հետ։ BILD-ի փոխանցմամբ, նույնիսկ ԱԳ նախարարությունում Վադեֆուլի խոսքերը անակնկալ են եղել շատ աշխատակիցների համար։
Կոալիցիայի ներսում շտապ խորհրդակցություններ են սկսվել, և արդեն օրվա ընթացքում կառավարությունը փորձել է մեղմել իրավիճակը։ Հայտարարվել է, որ դեռևս կոնկրետ թվեր չկան։
«Մենք ավելի շատ կծախսենք անվտանգության վրա, սակայն ճշգրիտ գումարները կորոշվեն հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- ընդգծել է Քլինգբեյլը։