esc.vote կայքում քվեարկությունն արդեն բաց է «Եվրատեսիլին» չմասնակցող երկրների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
www.esc.vote կայքում արդեն բաց է քվեարկությունն այն երկրների համար, որոնք «Եվրատեսիլին» չեն մասնակցում: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
«Այցելեք www.esc.vote կայք։
(Ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված)։
Քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 20 քվե (եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20)։
«Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև եզրափակիչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ»,- ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի գրառման մեջ:
17 Մայիս, 2025 15:42
203
Ժամը 11:00-ի դրությամբ ամենաբարձր մասնակցությունը Քաջարանում է
25 Սեպտեմբեր, 2022 18:53
Ռուսաստանում ավարտվել է Պետդումայի ընտրությունների քվեարկությունը. որոնք են առաջատար կուսակցությունները
20 Սեպտեմբեր, 2021 03:58
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ
20 Հունիս, 2021 18:38