Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Անգլիական այգում տիրելու է իսկական գրքային իրարանցում։ Այցելուներին սպասվում է հեքիաթային ու շա՜տ հետաքրքիր ժամանց` ուրախ խաղերով, գրքային միջոցառումներով ու անակնկալներով լի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Ժամը 12:00-20:00-ն կկազմակերպի մանկական գրքի փառատոնը, որը կլինի ավելի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան, քանի որ մենք ձեզ համար պատրաստել ենք ծրագիր, որի մեջ զուգորդվելու են գրական իրադարձություններն ու ուրախ ժամանցը, խաղային ծրագրերը, երաժշտական միջոցառումները, թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները, և այդ ամենը` ջերմ ու ուրախ մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում։   

Այդ երկու օրերի ընթացքում ձեզ է սպասում՝ մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի զոնաներ, մեծ զեղչեր ու ակցիաներ և շատ այլ անակնկալներ։ Փառատոնի նպատակն է միավորել երեխաներին գրքերի շուրջ` ապահովելով ուրախ ժամանց: Մուտքն ազատ է։ 

139