Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։

Օլիմպիադայում 4 մասնակիցներ արժանացել են բրոնզե մեդալների (Սառա Հակոբյան, Անահիտ Հունոյան, Միլենա Հայրապետյան և Լիլիա Կարապետյան):

Օլիմպիադան անցկացվել է տեսական և գործնական (անհատական), ինչպես նաև նախագծային (թիմային) փուլերով։

Հայաստանի թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող Ռուզաննա Ադամյանը։

Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://oibo.siriusolymp.ru/ru:

185