Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի Կունցևոյի դատարանը ձերբակալել է բյութի-բլոգեր և պլաստիկ վիրաբույժ Յուրի Ալթունյանին, որը 2 միլիոն հետևորդ ունի Instagram-ում․ այս մասին հայտնում է Araratnews.am-ը՝ ըստ դատարանի կայքում տեղադրված գործի նյութերի։

Ալթունյանը կասկածվում էր պոռնոգրաֆիա տարածելու մեջ (Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ): Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։

Մայիսի 16-ին դատարանը բլոգերի համար խափանման միջոց է ընտրել կալանքը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 20-ին։

164