
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ժողովրդավարական ինստիտուտների պտուղները երբեմն ոչ այնքան հաճելի են ականջի համար. Այս մասին Միրզոյանն ասաց Լավրովի հետ ասուլիսում։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին, նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը իր լրջագույն ավանդն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում՝ 300 հազար զոհ ենք տվել.
«Հրաժարվել այս ներդրումից, չհարգել այդ մարդկանց հիշատակը եւ չնշել հաղթանակը՝ կարծում եմ բոլորովին տեղին չէ»։ Ինչ վերաբերում է Լավրովին ջերմ ընդունելուն, նա ասաց, որ մենք առնվազն որպես տան տեր պարտավոր ենք բոլոր գործընկերներին ջերմ հյուրընկալել, հատկապես երբ խոսքը երկարամյա և դաշնակցային հաարբերություններով կապված գործընկերների մասին է. «Չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը, բավական կենտրոնացանք խնդիրների վրա, դրանք ոչ ՀՀ-ն է ժխտում, ոչ ՌԴ-ն: Բայց եթե ուզում եք ավելի անկեղծ շարունակել խոսակցությունը, բոլորս միասին տեսականորեն ունենք երկու ընտրություն՝ հիմնվել տարբերությունների վրա և հարաբերությունների հետագա ընթացքն ուղղել ավելի բացասական կողմ, կամ հակառակը՝ հիմնվել ընդհանուր շահերի և հետաքրքությունների վրա, իհարկե՝ փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության ապահովմամբ: ՀՀ դիրքորոշումն այն է, որ մենք ունենք աճող տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, և պետք է կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները ընդհանուր դրական ընկալումների և ձեռքբերումների վրա»: