Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հլա ասեք` մի ամբողջ լվա ինքդ

4 տարի Ուկրաինայում ապրելով ու աշխատելով ունի մի ամբողջ... լվա ինքդ։ Հլա մի հատ ասեք` մի ամբողջ լվա ինքդ։ Վստահ եմ` էդ մոյկի պզիկներն էլ հետը Հայաստանից ա տարել։ Սենց են կապիտալը երկրից դուրս հանում։ Շոկի մեջ էի հատկապես, որ 4 տարում 2 անգամ էլ երթևեկության կանոն ա խախտել ու 6800 դրամ տուգանվել։

Նյութում գրված չի, բայց մի բացահայտում էլ ես անեմ. Ուկրաինայում ուսանող ա։ 34 տարեկան տղա ա, գոնե տնեցիք փող ուղարկեն, աշխատում ա։ Ես, իսկապես, շնորհակալ եմ էս հետաքննության համար։ Այ սենց պետք ա պատռել սրանց սրբի դիմակները։

Սիփան ջան, իմ հարյուր տարվա ընկեր, տենց էլ չհասկացար, որ երկրի ղեկավարի եղբորորդի լինելու համար ոչ թե Չերկասում լվա ինքդ, այլ Միջերկրական ծովում 3-4 հատ զբոսանավ` յախտա պետք ա ունենայիր, դու երկրորդ հարկում տապչանին պառկեիր, հարճերդ էլ պալմաների տերևներով հով անեին։ Մոնակո, Իբիցա, Փարիզ, Բալի, Դուբայ շենքեր ու վիլլաներ պետք ա ունենայիր, ոչ թե Իջևանում պապական տուն, Ֆերարիներդ ու Բուգատիներդ էլ քանակով պետք ա Ժնևի ավտոսալոնին չզիջեին։

ԶՊՄԿ-ում` փայ, մի 10 հատ գործարան, 20 հատ ՀԷԿ պետք ա ունենայիր` գյուղերի խմելու ու ոռոգման ջրի խողովակներով կառուցած, 50 հատ բենզալցակայան ու դու էլ` երկիր միակ բենզին ներմուծողը, բանակ պետք ա թալանեիր։ Վրադ գոնե 15-20 դիակ պետք ա լիներ ու էդ թիվը միտված լիներ աճի, հատկապես երբ տրամադրություն չունենայիր։ Ապիկար ես, եղբայր։

Ու հանկարծ հետ չգաս։ Իմացիր` էստեղ անգամ եթե 1 հատ հավ պահես, կարա 2 ձու ածի, ամբողջ 2 ձու...

885