Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները համաձայնության են եկել Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված Եվրոպայի ռազմականացման (SAFE) 150 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի լեհական նախագահության X էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

«SAFE-ի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։ Որքան շատ ԵՄ-ն ներդրումներ կատարի իր բանակներում, այնքան ավելի լավ կկարողանա զսպել նրանց, ովքեր ցանկանում են վնասել իրեն»,- ասվում է տեքստում։

Ծրագիրն այժմ պետք է հաստատվի ԵՄ արտաքին գործերի նախարարների, ապա՝ Եվրախորհրդարանի կողմից։ Այն նախատեսում է 150 միլիարդ եվրոյի ընդհանուր ֆոնդի ստեղծում՝ համայնքի բյուջետային միջոցներից և ԵՄ-ի կողմից համաեվրոպական վարկի տեսքով հավաքագրված միջոցներից։ 

102