Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի Համբուրգ քաղաքում դանակով զինված անձը հարձակվել է անցորդների վրա։  Der Spiegel–ը գրում է, որ նախնական տվյալներով տուժել է առնվազն 12 մարդ։

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ երեք մարդ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, ևս երեքը՝ լուրջ վնասվածքներ, իսկ վեցը՝ թեթև։

Bild պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ։ Դեռևս հստակ չէ՝ արդյոք նա կապված է հարձակման հետ։ 

Ոստիկանությունը շարունակում է պարզել միջադեպի հանգամանքները։

284