Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր առավոտյան՝ Կաննի 78-րդ կինոփառատոնի փակման օրը, Ֆրանսիայի հարավում էլեկտրամատակարարումը մասամբ դադարեցվել է, տեղեկացնում է Le Monde-ը: 

Նշվում է, որ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առանց լույսի է մնացել շուրջ 160 հազար տուն, այդ թվում՝ Կաննի որոշ հատվածներ, երբ փառատոնի կազմակերպիչները նախապատրաստվում էին «Ոսկե արմավենու ճյուղի» հանձնման արարողությանը։

Անջատման հետևանքով լույսից զրկվել են ոչ միայն բնակելի տարածքներ, այլև մի շարք կրիտիկական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային կայարան, լուսացույցներ, ինչպես նաև բջջային և ինտերնետ կապի ծառայություններ։

Ֆրանսիական ազգային էներգետիկ օպերատոր RTE-ն հայտնել է, որ անջատման պատճառ է դարձել երկու խոշոր միջադեպ․ գիշերը ժամը 2:45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Տաներոնի բարձրավոլտ ենթակայանում, իսկ մի քանի ժամ անց էլեկտրահաղորդման գծի հենակետ է շուռ եկել Սեն Կասիեն լճի շրջանում։

Le Monde պարբերականի փոխանցմամբ՝ RTE-ն չի բացառում, որ հրդեհը կարող է լինել կանխամտածված գործողությունների արդյունք։ 

Միջադեպի հանգամանքների շուրջ քննությունը շարունակվում է։

116