Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 2-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ նշված վայրից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 
 
 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն և վիրավորը փեսայի եղբայրն է: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վիրավորի և մասնակիցների ինքնությունը: 

135