
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանության մեջ կատարվող ներդրումները՝ ապահովելու զինված ուժերի պատրաստվածությունը՝ մարտնչելու Եվրոպայում աճող լարվածության պայմաններում՝ հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։
«Մենք անցնում ենք մարտական պատրաստվածության՝ որպես մեր զինված ուժերի հիմնական նպատակի»,- ասել է նա Գլազգոյում Sky News-ի կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում՝ փոխանցում է Araratnews.am-ը։ Սթարմերը հավելել է, որ երկրի անվտանգությունը կհիմնվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ գործընկերության վրա։
Նա ասել է, որ Լոնդոնը երբեք միայնակ չի կռվի։ «Մեր պաշտպանական քաղաքականությունը միշտ կլինի ՆԱՏՕ-ի առաջնահերթությունը»,- հավելել է նա։ Սթարմերը նշել է, որ դաշինքը Մեծ Բրիտանիայի «ռազմավարական ուժի հիմնարար աղբյուրն» է։