

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։
ՆԳ նախարարը նշել է, որ Արամ Ղազարյանը նոր չէ ոստիկանության համակարգում և բարեփոխումների ինտենսիվ փուլում համակարգ վերադառնալը հնարավորություն է ստեղծում նորովի դիտարկել այն, նոր շունչ հաղորդել ոստիկանության աշխատանքներին՝ պահպանելով բարեփոխումների շրջանակներում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։
Նախարար Սարգսյանը վերահաստատել է համակարգի գործունեության մասին իր նախանշած սկզբունքները՝ շեշտելով, որ դրանք հետևողականորեն պետք է պահպանվեն և փոփոխման ենթակա չեն։ Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ շարունակելու են կյանքի կոչել ոստիկանական համակարգի հետ կապված ծրագրերը։