Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Ուրեմն ինչ է պարզվում.

Պարզվում է վերջերս, երբ կառավարության նիստերից մեկի ընթացքում վարչապետը անդրադարձավ Դիլիջան համայնքի մանկապարտեզներից մեկին, որը տեղակայված է Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում, ունի մի մասնաշենք 891.1քմ մակերես, և որի կադաստրային մոտարկված արժեքը շուրջ 85մլն 935 հազար դրամ է։

Պարզվում է նաև, որ այդ մասնաշենքը 2017 թվականին անշարժ գույքի վարձակալության պայմանագրով փոխանցվել է ոչ ավել ոչ պակաս Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ընտանիքին՝ ասել է թե կնոջը։

Պարզվում է նաև, որ վարձակալության տարեկան գումարը կազմել է 165 հազար դրամ եթե վերածենք ամիսների ապա 13750 դրամ։

Եվ սա չէ ամենից ուշագրավը …

Պարզվում է նաև , որ ցավոք սրտի մանկապարտեզի այդ մասնաշենքը վերջինիս հետևանքով ՉԻ ՆԵՐԱՌՎԵԼ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին՝ հասկանալի և «ծանրակշիռ» պատճառներով։

Բայց այժմ, ի ուրախություն համայնքին և այն ծնողներին, ովքեր անհամբեր սպասում են իրենց փոքրիկների մանկապարտեզ հաճախելու հերթերին՝ ՀՀ գլխավոր դատախազության համայնքային շահերի պաշտպանության գործառույթների շրջանակում մասնաշենքը հետ է վերադարձվել համայնքին։

Իսկ ովքե՞ր էին կարոտում և աղմկում հիշելով փայլու՜ ն արտաքին քաղաքականության տարիները, և մեղադրում գործող իշխանությանը պատերազմի համար։

Խնդրեմ հարգելինե՛ր, սա է պատերազմի և փայլուն արտաքին քաղաքականության արտացոլումը։

298