
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ կառավարությունը «կազատագրի» Լոս Անջելեսը միգրանտներից՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային գվարդիան քաղաք ուղարկելուց հետո՝ իր ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերը ճնշելու համար։
«Մի ժամանակ մեծ ամերիկյան քաղաք Լոս Անջելեսը ներխուժել և օկուպացվել է անօրինական ներգաղթյալների և հանցագործների կողմից։ Այժմ անկարգ, բռնի ամբոխը հարձակվում է մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով խափանել արտաքսման գործողությունները։ Ես հրահանգում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու և այս միգրանտների անկարգությունները դադարեցնելու համար»,- գրել է նա Truth Social-ում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվում են ուրբաթ օրվանից՝ հունիսի 6-ից, և սկսվել են բախումներով տեղի բնակիչների և դաշնային գործակալների միջև, որոնք գործողություն էին իրականացնում ներգաղթային օրենքների պահպանումն ապահովելու համար: