
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկողմ համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի և ՏԿԵ նախարարության համակարգման այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանը նպաստող համաձայնագրերի կնքման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստում քննարկվելիք հարցերին։
Կողմերի պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները։