
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
COVID-19-ի նոր տարբերակը՝ NB.1.8.1-ը, որը նաև կոչվում է Nimbus, հայտնաբերվել է մի շարք ասիական երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թաիլանդում: Այն Omicron ենթատարբերակի JN.1-ի ճյուղն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես Մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ:
Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այն մինչ օրս տարածվել է 22 երկրում: ԱՄՆ-ում այն հայտնաբերվել է Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Օհայոյում և Ռոդ Այլենդում:
Հաճախ հանդիպող ախտանշաններից են.
կոկորդի ուժեղ ցավը, որը նկարագրվում է որպես «սուր քերող ցավ»
թույլ հազ
ջերմություն
մկանային ցավեր:
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել 5 դեպքով։
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 14%:
ԱՀԿ-ն և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել համաճարակային իրավիճակը, չնայած որ նշված շտամը հանրային առողջապահության համար վտանգ չի ներկայացնում, քանի որ ունի նույն ախտանշանները և վարակելիությունը, ինչ նախորդ շրջանառվող շտամները: