Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանում կործանված ինքնաթիռի պոչի հատվածի բեկորները ընկել են բնակելի շենքերի վրա: Տեղացիները տարածում են սարսափելի կադրերը։

Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռում է եղել Գուջարաթի նախկին ղեկավար Վիջայ Ռուպանին: Նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։

Տեղական TimesNow հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 110 մարդ։ Սա Boeing 787 Dreamliner-ի պատմության մեջ առաջին վթարն է: Այս մոդելը շահագործվում է 2011 թվականից: Flightradar24-ի տվյալներով՝ վթարի ենթարկված ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել է 2013 թվականի դեկտեմբերին:

Ըստ Reuters-ի տեղեկատվության ինքնաթիռում եղել է 217 մեծահասակ և 11 երեխա։ 169 մարդ Հնդկաստանի, 53-ը՝ Մեծ Բրիտանիայի, յոթը՝ Պորտուգալիայի և մեկը՝ Կանադայի քաղաքացիներ էին։

Քանի որ Boeing 787 Dreamliner-ը վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում, և բեկորները հայտնաբերվել են բնակելի շենքերի տանիքներին, հնարավոր է, որ տեղի բնակիչների շրջանում ևս կան վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։

150