Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական սոցցանցերում և լրատվամիջոցներում մայիսի 30-ին տարածվեց տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ձեռք է բերել 3,1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն։

Տեղեկության աղբյուրը «ֆրանսիական» «Info du Jour» կայքն էր։

«300 մ² տարածքով առանձնատունը, որը գնվել է 2025 թվականի մայիսին, գտնվում է Մարսելի Château Gombert թաղամասում։ Այն ունի 4 ննջասենյակ, լողավազան, տանիքի տեռասա և ավտոտնակ՝ 3 ավտոմեքենայի համար»,- գրել են կայքերը:

Տեղեկությունը լրատվամիջոց ներկայացնող կայքից թարգմանել ու տարածել էին pastinfo.am-ը, panorama.am-ը, asekose.am-ը, azg.am-ը և այլն։

#CivilNetCheck-ը գնացել է այս հրապարակումների հետքերով։ Մենք տեղորոշել ենք առանձնատունը և գործընկերների միջոցով ստացել փաստաթղթեր Ֆրանսիայի Կադաստրից։

Ի՞նչ է հայտնի առանձնատան մասին և ո՞ւմ է այն պատկանում

Սկզբնաղբյուր կայքում տեղադրված էր առանձնատան լուսանկարը։ Լուսանկաների հետադարձ որոնման միջոցով պարզեցինք, որ դրանք վերցված են անշարժ գույքի վաճառքով զբաղվող կայքերից։

Առանձնատունը Մարսելի Շըման դե Էկզավիե 108 հասցեում է (108 Chemin Des Xaviers, Marseille, կոորդինատները՝ 43.36244, 5.44848):

Ստացված փաստաթղթերի համաձայն՝ առանձնատունը վերջին անգամ գնվել է 2023-ի մայիսին, և ոչ թե 3,1 մլն եվրոյով, ինչպես նշված է հոդվածում, այլ՝ 1,47 մլն-ով։

Առանձնատունը պատկանում է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող NESS ընկերությանը, որը գրանցված է Մարսելի Շըման դե Էկզավիե 100 հասցեում։ NESS-ի բաժնետերերն են ոմն Սանդրա Սեթբոնը (85%), Էռնեստ Սեթբոնը (10%) և հագուստի և կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող Shy’v (5%) ընկերությունը։

Նյութն ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուրում

864