Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի  AirArabia ավիաընկերության չվերթները։  

AirArabia-ն չեղարկել է նաև  Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթները:

Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։   

Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։ Իսրայելի և Իրանի օդային տարածքները շարունակում են փակ մնալ։ Հունիսի 13-ին ևս Հայաստանից և դեպի Հայաստան որոշ չվերթներ չեղարկվել էին։  

588