Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս «վետո» է դրել Իսրայելի՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին վերացնելու ծրագրի վրա, Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկյան աղբյուրների։

Նրանցից մեկը ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա է։ Նա ասել է, որ չնայած ամերիկացիները չեն տուժել Իրանի գործողություններից, Սպիտակ տունը «նույնիսկ չի խոսում Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարությանը հետապնդելու մասին»։

The Wall Street Journal-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, նախորդ օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին գրել էր, որ Իսրայելի իշխանությունները քննարկում են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման ցանկացած պոտենցիալ թիրախ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Թերթի աղբյուրի խոսքով՝ երկրի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցնում ոչ միայն միջուկային ենթակառուցվածքներին, այլև թշնամու քաղաքական և ռազմական կայունությունը խաթարելու համար։

474