Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։
Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
17 Հունիս, 2025 16:35
86