Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի գիտություն ՀԷՑ-ի ու այլ ձեռնարկությունների թոփ-մենեջմենթի

Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի:

Քրեական պատասխանատվությանը ենթակա կլինեն նաև այն անձինք, որոնք կմասնակցեն նման պարտադրանքի կազմակերպմանը, դրդմանը, պարտակմանը կամ որևէ այլ կերպ օժանդակությանը»:

399