
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում ռազմական օբյեկտների և ռազմարդյունաբերական կենտրոնների ուղղությամբ: Իսրայելի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է կասետային զինամթերքով հրթիռ կիրառելու համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ այցելել է Իրանի հրթիռային հարվածների թիրախ դարձած օբյեկտներ: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալով՝ առավոտյան Իրանի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 271-ի:
Իրանի տարբեր շրջաններում աշխատում է հակաօդային պաշտպանությունը: Լրատվամիջոցները գրում են, որ Թեհրանում ուժգին պայթյուն է որոտացել:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է՝ այս արյունահեղությունը սկսել է Իսրայելը, և ոչ թե Իրանը։
«Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի անօրինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ հարյուրավոր անմեղ իրանցիներ են սպանվել առանց որևէ պատճառի։ Մենք իսրայելցիներին կոչ ենք անում՝ անսալ հարվածներից առաջ տարածքները լքելու մեր զգուշացումներին և խուսափել ռազմական օբյեկտներին մոտ լինելուց։ Մեր հզոր զինված ուժերը շարունակելու են ճնշել մեր ժողովրդին թիրախավորող հանցագործներին՝ մինչև նրանք հրաժարվեն այս գործողությունից»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։