

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում հողամաս է հատկացնում «Թումոն տուփի մեջ» ծրագիրն իրականացնելու նպատակով։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը իր խոսքում նշեց, որ Շահումյան փողոց 12 հասցեում գտնվող 0.75194 հա ընդհանուր մակերեսից 0.06254 հա հողամասը, որն այս պահին օգտագործում է Եղեգնաձորի վարժարանը, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին։
«Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում։ Կառույցները ցանկացած պահի կարող են ապամոնտաժվել և տեղափոխվել»,-ասաց ՏԿԵ նախարարը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ «Թումոն տուփի մեջ» ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ կրթությունը դարձնել հասանելի Հայաստանի տարբեր համայնքներում։